Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը պետական այցով ժամանել է Հայաստան։ Մուստաֆաևն Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի պետական հանձնաժողովի նախագահն է։               
 

Աղոթարան

Աղոթարան
20.04.2026 | 22:00

Ո՜վ Տեր, գոհանում ենք Քեզանից,

Որ գիշերվա խավարից ի լույս առավոտյան հասցրեցիր մեզ։

Օրհնում ու փառավորում ենք Քո Սուրբ Անունը, որ պահեցիր մեզ բոլոր վտանգներից ու փորձություններից։

Տե՛ր Հիսուս,

Թող այս օրվա ընթացքն էլ անցնի

Քո կամքով, Քո օրհնությամբ ու առաջնորդությամբ։

Ժողովուրդների Տեր,

Օրհնիր մեր հայրենիքը, մեր երկիրը,

որ ամուր լինի խաղաղության մեջ։

Քո լույսն ու ճշմարտությունը միշտ փայլեն նրա վրա։

Ամեն:

«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 1728

Մեկնաբանություններ